News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարբեր մարզերում դեռեւս կա բնակարանաշինության խնդիր եւ այն լուծելու անհրաժեշտություն: Այդ հարցում հետեւողական ու անշահախնդիր աշխատանք իրականացնող կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», շարունակում են պատասխանատու մոտեցում դրսեւորել: Տարիների գործընկերները համակարգված աշխատանք են տանում՝ հանրապետության բոլոր մարզերում շահառուների հայտնաբերման, կարիքների գնահատման եւ շինարարության ծավալման համար:

Կամավորների ջանքերով, տարիների ընթացքում կառուցված տների քանակը վաղուց հատել է 100-ի սահմանը եւ շարունակում է սրընթաց աճել: Շինհրապարակի հերթական հասցեն եղել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղը:

Տեր-Սահակյանների մեծ ընտանիքը կիսակառույցում 10 ձմեռ է անցկացրել եւ ստիպված՝ տարբեր խնդիրներ հաղթահարել: Մհերն իր երիտասարդ ընտանիքով, տարիներ շարունակ՝ ապրել է հայրական տան նկուղային հարկում: Անտանելի պայմաններից ելք փնտրելու վճռականությունը նրան նոր մարտահրավեր է նետել. երիտասարդն սկսել է շինարարություն, սակայն 10 տարվա ջանքերն արդյունք չեն տվել: Կիսակառույցը դեռ տուն չի դարձել:

«Ստիպված էինք տեղափոխվել կիսակառույց տուն։ Այստեղ անցկացրած 10 տարիները եղել են անհարմարության եւ տարրական պայմանների բացակայության տարիներ։ Շինարարությունն ավարտելու բոլոր փորձերը ապարդյուն էին։ Մեզ աջակցող կազմակերպությունների նվիրումն ու կամավորությունը տեսնելով՝  հավատում եմ, որ մի օր էլ իմ ընտանիքը կունենա հարմարավետ  ապրելու հնարավորություն»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մհերը։

Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Տեր-Սահակյաններին՝ կամավոր սկզբունքով աջակցելու եւ ընտանիքին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությամբ։ Նրանք կատարել են տանիքի ջերմամեկուսացման աշխատանքներ։

«Շատ տներ ենք կառուցել եւ տարբեր ընտանիքների հետ ենք շփվել: Նրանք շատ տարբեր են, բայց որոշ հատկանիշներ միավորոմ են բոլորին. նրանք աշխատասեր են, լավատես եւ  ունեն ուժեղ կամք: Այստեղ՝ շինհրապարակում, ձեռք-ձեռքի տված աշխատողներս էլ տարբեր ենք, բայց մեզ էլ միավորում է կամավոր աշխատելու ցանկությունը: Եվ այս ծրագիրն օգնում է, որպեսզի բոլորն իրենց լավ զգան. ապագա տանտերերն իրենց մենակ չեն զգում, դրական լիցքեր են ստանում հետագա կյանքի համար, իսկ աշխատողները, այդ թվում նաեւ ես, գրասենյակային աշխատանքը փոխարինում ենք ֆիզիկականով: Ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ բոլորս միացել ենք կառուցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ծրագիրը, որն իրականացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, նպատակ ունի մարդկանց մեջ հույս արթնացնել, որպեսզի չլքեն իրենց տունն ու երկիրը: Այն նաեւ սոցիալական կարեւոր խնդիր է լուծում: Սեփական ձեռքերով տուն կառուցող ընտանիքն   ավելի ամուր է կապվում այդ հողին։ Տեր-Սահակյանները շատ տարիներ զրկված են եղել սեփական տուն ունենալու բերկրանքից։ Փորձել են լուծումներ գտնել, սակայն հանդիպել են խոչընդոտների։ Ուրախ եմ ասել, որ մինչեւ տարեվերջ ընտանիքը կավարտի իրենց տան շինարարությունը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Գործակցող կողմերը ձգտում են արձանագրված խնդիրները լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ