News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տասնյակ մարդիկ, ովքեր բողոքում են շան մսի օգտագործման դեմ, այդ թվում ամերիկացի դերասանուհի Քիմ Բեյսինգերը, հավաքվել են Սեուլում, որպեսզի նշեն «շան մսի օրը» Հարավային Կորեայում, տեղեկացնում է AP-ը։

Մոտ 20 մարդ  կանգնած էր հակառակ կողմում՝ կոչ անելով լեգալացնել շան միսը Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։

Համաձայն տեղական ավանդության՝ ուրբաթը երեք օրերից առաջին ամենաշոգ օրն է Հարավային Կորեայում։ Շատ հարավկորեացիներ կարծում են, որ շան մսի կամ հավի ապուրների օգտագործումը այս երեք օրերին նրանց ուժ է տալիս, որպեսզի հաղթահարեն շոգը։

«Մենք պետք է վերջ դնենք դաժանությանն այս մոլորակում։ Մենք պետք է օգնենք բոլորին, ովքեր տառապում են, իսկ այդ շներն ու կատուները տառապում են»,- ասել է Բեյսինգերը։

Շան մսի օգտագործման դեմ բողոքողները տանում էին պաստառներ «Քանի՞ միլիոն պետք է մեռնի, մինչեւ որ շան միսը կվերջանա» մակագրությամբ։

Մոտավորապես 10 մետր նրանցից հեռու ֆերմերներն էին, որոնք շներ են բուծում, որոնց միսը վաճառում են ռեստորաններին։ Նրանք իրենց հետ բերել էին շոգեխաշած շան միս եւ ուտում էին կիմչիներով։

Շան միսը ոչ օրինական է, ոչ էլ արգելված Հարավային Կորեայում։ Շան միս հյուրասիրող ռեստորանների թիվը Հարավային Կորեայում վերջին տարիներին կրճատվում է, քանի որ ընտանի կենդանիների պոպուլյարությունն աճում է։ Սակայն տեղի շատ բնակիչներ դեմ են շան մսի օգտագործման արգելքին, որովհետեւ դա համարում են արեւմտյան ճնշման հետեւանք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ