News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի մատակայքում կենդանիների անկման դեպքով անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների ՊՈԱԿ-ի կողմից լաբորատոր քննություն ավարտվել է։  Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մենք պնդում ենք, որ կենդանիները սատկել  են ուռելուց, որեւէ ինֆեկցիոն հիվանդություն կամ թունավորման հետքեր չեն նկատվել թե՛ հերձման ընթացքում, թե՛ լաբորատոր հետազոտության ժամանակ։ Իսկ թե կենդանիների փքվածություն որտեղից է առաջացել, մենք այդտեղ պատասխան չունենք»,–նշեց նա։

Անդրադառնալով Սեւանա լճում  կենդանիների առողջության վրա բացասաբար անդրադարձող ջրիմուռների մասին հարցին, Գեորգի Ավետիսյանը շեշտեց՝ ՍԱՏՄ–ն էլ է հորդորել գյուղացիներին կենդանիներին չարածացնել լճի մոտակայքում.  «Մենք հորդորել են գյուղացիներին չխմացնեն եւ չարածացնեն լճի մոտակա հատվածում»։

Հիշեցնենք, որ Սեւանա լճի մոտ արածող կովերի անկում էր ավելի վաղ արձանագրվել։ Գյուղացիների մի մասը պնդում էր, որ դա տեղի է ունեցել Սեւանի ջրից։ ՍԱՏՄ ղեկավարը կարծիք էր հայտնել, որ խնդիրը այնպիսի բույսերի մեջ է, որոնք կենդանիների մոտ առաջացնում են թթվայնություն։ Իր հերթին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել էր, որ գյուղացիները սատկած կովերին մոտեցրել են լճի մոտ, որ փոխհատուցում ստանան, իսկ գյուղացիները պնդում են՝ ոչ մեկ նման բան չի էլ մտածել։

Տպել
Ամենաշատ