News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իր առաջին նստաշրջանի ընթացքում խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 15 նիստ է անցկացրել։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում հուլիսի 12-ին կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների համատեղ մամուլի ասուլիսում ասել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նա ասել է, որ դրանցից 9-ը արտահերթ են եղել։ «Ազգային ժողովի նախագահը մեր հանձնաժողովի քննարկմանն է ուղարկել 11 օրինագիծ, որոնցից 56-ը հետագայում ընդունվել է ամբողջ ծավալով, իսկ 14-ը՝ ներառվել խորհրդարանի օրակարգում»,- բացատրել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ հանձնաժողովի անդամները քաղաքացիներից մոտ 46 նամակ են ստացել։ Պատգամավորը նշել է, որ բոլոր նամակներին պատասխան է տրվել։ Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է նաեւ, որ ակտիվ հանդիպումներ են ունեցել միջկառավարական եւ այլ իրավաբանական կազմակերպությունների հետ, եւ ավելացրել է, որ քննարկվել են տարբեր հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ