News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը դադարեցրել է «ՌԵՍՕ-Գարանտիա»-ի համահիմնադիրներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովների հետապնդումը: «Կոմերսանտը» հայտնում է, որ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզումը հայտարարել է ուկրաինացի հայտնի ձեռնարկատեր Լեւ Խլյավիչը: Որոշ ժամանակ առաջ նա Կիեւում նախաձեռնել էր քրեական գործի հարուցում «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության ղեկավարներ եւ համասեփականատերեր եղբայրներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովների դեմ:

Forbes-ի ռուսական ցուցակի մեջ մտնող բիզնեսմեններին հեռակա մեղադրել են խարդախության մեջ, սակայն նրանց քրեական հետապնդումը դադարեցվել է ենթադրյալ հանցագործությանը մասնակցության ապացույցների անբավարարության պատճառով: Միաժամանակ հայ քննիչները իրեն Խլյավիչին մեղադրել են շորթման մեջ:

Քրեական գործը հարուցվել էր դեռեւս անցյալ տարվա աշնանը, իսկ Ամանորից առաջ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն Սարկիսով եղբայրների նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ճիշտ է, խոսքը միայն ներքին հետախուզման մասին էր, որը նման է ռուսական դաշնայինին: Բայց այս տարվա հունիսի 27-ին Ուկրաինայի գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյա, արդարադատության ավագ խորհրդական Անդրեյ Շեւչենկոն որոշում էր կայացրել պարոնայք Սարկիսովների դեմ «քրեական վարույթի դադարեցման մասին»՝ դրանով դադարեցնելով նաեւ նրանց հետախուզումը: Պաշտոնական ձեւակերպումն է՝ «մեղավորության բավարար ապացույցներ չպարզելու հետ կապված» եւ «դրանք ստանալու հնարավորությունների սպառմամբ»:

Քննության պատճառը Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովների նախկին գործընկերոջ, հայտնի ձեռնարկատեր Լեւ Խլյավիչի հայտարարությունն էր:

«Ъ»-ի աղբյուրները հայտնում են, որ Խլյավիչը ժամանակին եղել է ոչ միայն «ՌԵՍՕ-Գարանտիա»-ի ղեկավարների գործընկերը, այլեւ լավ ծանոթը, որը նրանց հրավիրել է նույնիսկ ընտանեկան հանդիսություններին: 2008 թվականին պարոնայք Սարկիսովները որոշել էին ձեռք բերել «Ուկրաինմեդստրախ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի մեկ երրորդը, որը պատկանում էր պարոն Խլյավիչի վերահսկողության ներքո գտնվող կիպրոսյան ընկերությանը: Գործարքի արժեքը կազմել էր 17,5 մլն դոլար: Փողի մեծ մասը՝ 14 մլն դոլար, 2 պայմանագրերի շրջանակում փոխանցվել է գրեթե անմիջապես: Մնացյալ մասի փոխանցումը նախատեսվում էր ավելի ուշ, ինչի համար ձեւակերպվել է Սարկիսովների ընկերություններից մեկի 10 տոկոս բաժնետոմսերի գրավ:

Նախկին գործընկերների հարաբերությունները վերջնականապես փչացան 2015-ին։ Հենց այդ ժամանակ Խլյավիչը հայտարարություն ուղարկեց ուկրաինական իրավապահ մարմիններ այն մասին, որ Սարկիսով եղբայրները խախտել են պայմանագրերից մեկը «Ուկրինմեդստրախի» բաժնետոմսերի վաճառքի մասին՝ իբր նրանց ենթակայության տակ գտնվող ընկերությունների վրա գրելով որպես գրավ գտնվող ակտիվները։ Հետաքրքիր է, որ խարդախության մասին քրեական գործը հարուցվել է, թեեւ հայտատուն չի կարողացել ներկայացնել պայմանագրերի բնօրինակները՝ պնդելով, որ դրանք նրա մեքենայից գողացել են ոմն չարամիտներ։

Միեւնույն ժամանակ, Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիոսովները, որոնք նաեւ Հայաստանի քաղաքացիություն ունեն եւ հանրապետության պատվո հյուպատոսների պաշտոններ տարբեր երկրներում, դիմել են Հայաստանի Քննչական կոմիտե՝ հայտարարելով, որ Խլյավիչը ոչ միայն փորձել է տիրել նրանց բիզնեսին, այլեւ, օգտվելով ստեղծված վիճակից, պահանջել է 10 մլն դոլար։ Ինչպես հետեւում է «Կոմերսանտի» ունեցած փաստաթղթերից, այս տարվա փետրվարին այդ գերատեսչության առանձնապես կարեւոր գործերի հետաքննության գլխավոր վարչությունն ուկրաինացի բիզնեսմենի դեմ հարուցել է քրեական գործ դրամաշորթության մասին՝ առանձնակի խոշոր չափի ունեցվածք ստանալու նպատակով (Հայաստանի Քր. օր. 182-րդ հոդված), որով Լեւ Խլյավիչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, այդ թվում եւ Ինտերպոլի գծով։ «Մեր տվյալներով՝ նրա քարտը կա հատուկ հետախուզվող անձանց ցուցակում, որոնք հայտնաբերվելու դեպքում ենթակա են անհապաղ կալանման»,- պարզաբանել է «Կոմերսանտին» աղբյուրն ուժային կառույցներում՝ նշելով, որ հետախուզման քարտը նշված է համապատասխան «կարմիր անկյունով»։ Ի դեպ, Լեւ Խլյավիչը հիմա Ուկրաինայում է, որն իր քաղաքացիներին չի հանձնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել