News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախկինում նման երեւույթ չի եղել, որ 90–ից ավելի հայցեր լինեն մեդիաների դեմ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժուռնալիստների Միության Նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ հավելելով, որ իր տվյալներով դրանցից վարույթ են ընդուվել 30–ը։

Սեյրանյանը նշեց, որ իշխանությունների՝ հատկապես վարչապետի կողմից մամուլի նկատմամբ սուր հայատարարություներ հնչեցին, որը շարունակվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից հնչեցին սուր հայտարարություներ  մամուլի նկատմամբ, մամուլի առանձին ներկայացուցիչների նկատմամբ, հրահանգներ, բլոկ անել, սեւ ցուցակ գցել եւ այլն»,– ասաց Սեյրանյանը։

Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունների ժամանակ էլ նման դեպքեր գրանցվել են. «Լեւոն Տեր–Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ ահա Նիկոլ Փաշինյան։ Բոլոր իշխանությունները մշտապես ազատ խոսքի դեմ ինչ որ քայլեր են ձեռնարկել։ Մենք տեսել ենք նաեւ մեդիաների փակման պրոցեսներ, լրագրողների դեմ ճնշումներ եւ այլն։ Մենք սպասում էինք, որ մեր գործընկերը, որը եկավ իշխանության՝ նրա դեպքում այլ կլինի վերաբերմունքը»:

Սաթիկ Սեյրանյանը կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունները շատ արագ հարմարվեցին իշխանական կենսակերպին եւ քայլեր ձեռնարկեցին մամուլի դեմ՝ լռեցնելով ազատ խոսքը. «Չնայած այն բանին, որ բարձր հարթակներից, միջազգային հարթակներից, ֆեյսբուքյան տարածքում եւ հարցազրույցներում իրենք ասում են, որ  մամուլն այսքան ազատ երբեւէ չի եղել, կամ խոսում են աննախադեպ ազատության մասին, այնուամենայնիվ դեպքերն ու փաստերը հակառակի մասին են ասում»:

Նրա խոսքով՝ այս հայցերը գուցե արվում են, որպեսզի ֆինանսական սնանկացման տանեն լրատվամիջոցներին. «Մամուլը լավ վիճակում չէ, իշխանական մամուլն է ինչպես միշտ շատ լավ վիճակում, մնացածը խնդիրներ ունեն եւ մի կերպ կարողանում են հարթել դրանք»:

Սեյրանյանն ընդգծեց, որ հնարավոր չէ մամուլին լռեցնել, այն էլ այսօր. «Որեւէ իշխանության չի հաջողվել լռեցնել ազատ խոսքը, հատկապես այսօրվա սոցիալական ցանցեր պայմաններում։ Պետք է շարքային քաղաքացուց մինչեւ պաշտոնյաներ, ամբողջ սեգմենտը բարձրաձայնի այս խնդրի մասին»։

Տպել
Ամենաշատ