News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Ռուսաստանը սերտ կապի մեջ են Ս-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) մատակարարման հետ կապված։ Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ս-400-ների մատակարարման հարցում որեւէ խնդիր չկա։ Մենք սերտ կապի մեջ ենք Ռուսաստանի հետ։ Մատակարարումների գործընթացը շարունակվում է»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը։ Չավուշօղլուն նաեւ հավաստիացրել է, որ «մատակարարումների գործընթացն այսուհետ եւս կշարունակվի նորմալ ռեժիմով»։

Ավելի վաղ, ուրբաթ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ս-400 ԶՀՀ բաղադրիչների առաջին խմբաքանակը հասցվել է Անկարայի Մյուրթեդ ավիաբազա։ Համաձայն Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տեղեկատվության՝ մյուս բաղադրիչների մատակարարումները կշարունակվեն առաջիկայում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ