News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ստամբուլյան կոնվենցիան դեռեւս շրջանառության մեջ դրված չէ եւ այն անգամ պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, Կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, այն հանրային է, բայց շրջանառության մեջ դրված չէ: Չնայած այն հանգամանքին, որ դեռեւս ԱԺ-ում պաշտոնապես շրջանառված չէ, բայց մենք ուսումնասիրում ենք այն»,-ասաց Մակունցը:

Նա հերքեց տեսակետը, թե «Իմ քայլի» պատգամավորների նկատմամբ ճնշումներ կան, որ այդ կոնվենցիայի մասին տեսակետ չհայտնեն. «Նման բան չկա եւ չի կարող լինել: Այն պարագայում, երբ խմբակցության ներսում չի եղել քննարկում Ստամբուլյան կոնվերցիայի առնչությամբ, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում: Ինչ վերաբերում է դիրքորոշում հայտնելուն, ապա առանձին պատգամավորներ ձեր հարցապնդումների շրջանակներումներկայացնում են իրենց դիրքորոշումները տվյալ փաստաթղթի վերաբերյալ: Այս առումով բավականին ակտիվ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Այնպես որ որեւէ ճնշման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Մակունցը՝ հավելելով, որ իրենք պատաստվում են խորքային ու մանրամասն քննարկում ծավալել այդ հարցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ