News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բարձագույն դատական խորհուրդը, որը պատասխանատու է լինելու վեթինգի գործընթացի համար, առաջինը հենց իրենք պետք է անցնեն վեթինգ՝ անկախ նրանից ում կողմից են առաջադրվել, երբ են առաջադրվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են գնահատում երեկ տեղի ունեցած ԲԴԽ անդամների ընտրությունը եւ արդյոք այդ կազմով հնարավո՞ր է իրականացնել արդյունավետ ու անաչառ վեթինգ։

«Ի վերջո, այն կազմը, որ կունենանք պրոցեսը սկսելուց առաջ իրենք կանցնեն այդ գործընթացը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԲԴԽ նոր անդամներին, Մակունցը նշեց, որ չի կարող դատել, որովհետեւ իրավաբան չէ. «Բայց այն տարակուսանքը, որ մենք երեկ եւ այսօր տեսնում ենք մամուլում, քաղաքացիական հասարակության, առանձին գործիչների կողմից, ինձ համար իսկապես մտահոգիչ է»:

Հարցին, թե ԲԴԽ անդամների վեթինգն ով պետք է իրականացնի, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց. «Դատավորի բարեվարքության ստուգումը, որը մենք անվանում ենք վեթինգը, դա պերմանենտ գործընթաց է, որը պետք է իրականացվի բոլոր պետական ծառայության մեջ գտնվող պաշտոնյաների նկատմամբ։ Այո, կա հնարավորություն, հատկապես բարձրագույն դատական ատյանների պարագայում, որ այդ վեթինգի գործընթացում հենց այդ մարմինը նախատեսի գործընթաց եւ այդ մարմինը շարունակի ընթանալ ինքնամաքրման ճանապարհով եւ սա եզակի դեպք չէ»:

Ինչ վերաբերում է ԲԴԽ ձեւավորմանը եւ երեկ կայացած ընտրություններին, Վարդանյանն ասաց, որ ԲԴԽ-ն այն եզակի մարմինն է, որը ձեւավորվում է երկու կառույցների կողմից՝ ԱԺ-ի եւ Դատավորների ընդհանուր ժողովի։

«ԱԺ-ում մենք փորձել ենք այնպիսի թեկնածուներ ներկայացնել, որոնք վայելում են ոչ միայն «Իմ քայլի», այլեւ բոլոր խորհրդարանական ուժերի աջակցությունը։ Մենք իրավունք չունենք որեւիցե եղանակով ներխուժել դատավորների ընդհանուր ժողովի հարցերի մեջ, որովհետեւ դա կդիտարկվի որպես սահմանադրական մի շարք նորմերի խախտում: Ինչ վերաբերում է երեկվա ընտրությանը, չեմ կարող անդրադառնալ ընտրված դատավորներին, որովհետեւ եթե օրենքով սահմանված կարգով է իրականցվել՝ պետք է հարգել այդ ընտրությունը: Բայց առնվազն ինձ համար զարմանալի է՝ մեկ տարի անց այդ երդմնակալության արարողությունը կազմակերպելը, այն պարագայում, երբ կարծես տիկին Տավարացյանը նախկինում ներկայացրել էր հրաժարականի դիմում եւ այդ դիմումը մնացել է անհետեւանք։ Սա որոշակի առումով անհասկանալի է եւ գուցե բավական լավ նյութ է իրավաբանական հետազոտություններ իրականացնելու համար»։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այս գործընթացը չի կարող որեւիցե ձեւով բարձրացնել ԲԴԽ-ի հեղինակությունը. «Ինձ թվում է՝ դատավորների ընդհանուր ժողովը պետք է հաշվի առնի, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ բոլորս եւ՛ օրենսդիրում, եւ՛ գործադիրում եւ դատական իշխանությունում փորձում ենք հնարավորինս բարձրացել վստահելիության այն շեմը, որ թույլ կտա ունենալ անկախ ու վստահելի դատական իշխանություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ