News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նոր Օռլեանի հուզված բնակիչները պատրաստվում են տարհանվել մոտեցող «Բարի» արեւադարձային փոթորկի պատճառով, որին քաղաքն սպասում է շաբաթ. այն կբացի ատլանտյան փոթորիկների սեզոնը, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Օդեւերեւութաբանները զգուշացնում են, որ փոթորկից առաջ հնարավոր են հորդառատ անձրեւներ եւ հեղեղումներ։

Փոթորիկը Մեքսիկական ծոց է իջել հինգշաբթի առավոտյան առավելագույն արագությամբ՝ 64 կմ/ժ։ Նախօրեին Նոր Օռլեանին մոտեցող փոթորկի պատճառով ուժեղ անձրեւներ են սկսվել. Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ քաղաքում 30 սանտիմետր տեղումներ են եկել։

Հինգշաբթի Նոր Օռլեանի եւ մերձակայքի համար նախազգուշացում է տարածվել արեւադարձային փոթորկի մասին, իսկ Լուիզիանայի ափի համար՝ մրրիկի։ Ավելի ուշ օդերեւութաբանական ծառայությունը տեղեկացրել է քամու 72 կմ/ժ արագության մասին։

Փոթորիկը խափանել է նավթարդյունահանող եւ գազարդյունահանող ձեռնարկությունների աշխատանքը ծոցի մոտ։ Որոշ բնակիչներ, հիշելով «Կատրինա» ավերիչ փոթորկի հետեւանքների մասին 2005-ին, որը խլեց մոտ 1800 կյանք, որոշել են, որ ավելի անվտանգ կլինի հեռանալ։ Լուրջ մտավախություններ է առաջացնում հեղեղման սպառնալիքը Միսիսիպի գետի երկայնքով, որը հոսում է քաղաքի կենտրոնով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ