News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Չինաստանը պատժամիջոցներ կկիրառի ամերիկյան ընկերությունների դեմ, որոնք զենք են վաճառում Թայվանին: ՉԺՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Թայվանին ԱՄՆ-ի զենքի վաճառքը վնաս է հասցրել Չինաստանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը, հաղորդում է Reuters-ը:

Պեկինը քննադատել է նաեւ Թայվանի նախագահի մասնավոր այցը Միացյալ Նահանգներ՝ հայտարարելով, որ նա խախտում է «միասնական Չինաստանի» սկզբունքը:

ԱԳՆ մամուլի քարտուղար Գեն Շուանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարել Թայվանի հետ պաշտոնական փոխանակումներն ու թույլ չտալ նախագահ Ցայ Ինգենին կանգ առնել ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաստատել է Թայվանի հայցը շուրջ 2.2 դոլար արժողությամբ ռազմատեխնիկա ձեռքբերելու համար: Գործարքը նախատեսում է M1A2T Abrams 108 տանկերի, 250 Stinger  զենիթահրթիռային համալիրների եւ ավելի քան 1500 հակատանկային հրթիռների մատակարարում: Վարչությունում շեշտել են, որ այդ տեխնիկայի վաճառքը չի փոխի ռազմական բալանսը տարածաշրջանում:

Հինգշաբթի Թայվանի նախագահ Ցայ Ինվենը ժամանել էր ԱՄՆ ոչ պաշտոնական այցով: Ցայն անցկացրել էր ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ չորս գիշեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել