News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում 2019թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հաշվի առնելով, որ զինված ուժերում մահվան դեպքերը, դրանց պատճառները մշտապես գտնվում են հանրության, իրավապաշտպանների եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում եւ որոշակի պարբերականությամբ տվյալներ են հայցվում նաեւ ՀՀ դատախազությունից՝ տեղեկացնում եմ հետեւյալը.

ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա եւ 5 սպա:

29-ը զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

2018թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 19-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 12-ը՝ վերջինիս հետ չկապված:

Այսինքն ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 2-ով, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված դեպքերը՝ 8-ով կամ 42 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, ցավոք, ավելացել են 6-ով կամ 50 տոկոսով:

Այս տարվա ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների, ունեն հետեւյալ պատկերը՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված վիճակի հետ.

• 2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետեւանքով (2018թ.1-ին կիսամյակին՝ 5),

• 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով (6),

• 0-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով (1),

• 1-ը՝ հիվանդությունից (2),

• 0-ը՝ ականի պայթյունից (1),

• 3-ը՝ սպանության հետեւանքով (1),

• 1-ը դժբախտ պատահարից (1),

• 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից (1),

• 0-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով (1):

Զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերի պատճառները հետեւյալներն են՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում արձանագրված վիճակի հետ.

• 10-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (2018թ.1-ին կիսամյակում՝ 6),

• 7-ը՝ հիվանդությունից (5),

• 0-ը՝ դժբախտ պատահարներից (1),

• 1-ը՝ ինքնասպանություն եւ ինքնասպանության հասցնել (0)։

Որպես հետգրություն նշեմ, որ ավելի վաղ հրապարակվել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի զեկույցը զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ, որտեղ որպես ստացված տվյալների պաշտոնական աղբյուր, հղում է կատարվել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությանը: Սակայն խնդրո առարկայի վերաբերյալ գլխավոր դատախազությունը կիսամյակի կտրվածքով դեռեւս ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել որեւէ սուբյեկտի: Պարոն Արթուր Սաքունցից ստացվել է պաշտոնական հարցում, որին ամենասեղմ ժամկետում կտրվի հարցման էությունից բխող պարզաբանումներով լիարժեք պատասխան»,–ասված է գրառման մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2010-2019 թթ համեմատությամբ բանակում ինքնասպանությունների թիվը նվազման միտում չունի (ինֆոգրաֆիկա)
Ներկայացնում ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքները՝ ըստ տարիների…
Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովը չի կարող բացահայտել բանակի բոլոր խնդիրները. փորձագետ
Նրա խոսքով՝ հայկական բանակի խնդիրն այն է, որ այն ունի հնացած կառուցվածք...
Հայաստանում խստացվում են զորակոչիկների հավաքագրման պահանջները. վստահեցում
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարում պահանջները մեծացել են...
ՀՀ ՊՆ-ը շատ անելիքներ ունի. փոխնախարարը՝ բանակում ինքնասպանությունների մասին
Նրա խոսքով՝ ՊՆ-ում այդ երեւույթներին ծայրաստիճան բացասաբար են վերաբերվում, եւ այդ պատճառով մեղավորները միշտ պատասխանատվության են ենթարկվում...
«Ժողովուրդ». Ապրիլյանի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել․ ինչ է պատմել նախկին բժիշկը
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ բժիշկը բավականին անկաշկանդ ներկայացրել է...
Մահվան դեպք բանակում. զինծառայող Էրիկ Հարությունյանը հրազենային վնասվածք է ստացել կզակի շրջանում
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ...
Ամենաշատ