News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սակագների հարցը բազմաբաղադրիչ է, չեք պատկերացնի, թե ինչքան շատ կոմպոնենտներ կան, որոնք քննարկվել են եւ դեռեւս ենթակա են քննարկման: Չէի ցանկանա հիմա սպասումներ ձեւավորել, որովհետեւ դեռեւս մեծ աշխատանք կա անելու»,-ասաց նա:

Հարցին, թե որքանով են իրատեսական փորձագետների կողմից պնդումները, որ 2020 թվականից գազի գինը բարձրանալու է, փոխվարչապետը նշեց. «Ես նման պաշտոնական որեւէ ազդակ էդ հարցի հետ կապված չեմ ստացել: Ես նման փորձագիտական եզրակացությունների մեջ չեմ տեսել որեւէ ֆունդամենտալ պատճառ»:

Նա համաձայնեց, որ «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվի գազի սակագինը պահելը անվերջ չի կարող ձգվել. «Բայց արդյունավետության հաշվին սահմանին գազի գնի բարձրացումը պահպանելը սցենարներից մեկն է, որը կրում է ժամանակավոր բնույթ»:

Ինչ վերաբերում է նրան, որ տեղեկություններին, որ գազի գնի հարցը կլուծվի հոկտեմբերին, երբ ՌԴ նախագահ Պուտինը կայցելի Երեւան, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ես նման սպասումներ չեմ ցանկանա ձեւավորել, որովհետեւ եկեք ավելի շատ կենտրոնանաք բանակցությունների ու բաղադրիչների քննարկման վրա, որոնք շատ կարեւոր են: Բոլոր բաղադրիչները առանձին պետք է քննարկվեն»:

Նա տեղեկացրեց, որ «Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու մոտ ժամանակներս, որպեսզի բանակցություններ լինեն բաղադրիչների, այդ թվում խնայողության բաղադրիչի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ակումբի մասնակիցները հայտնեցին, որ կշարունակեն Հայաստանում եւ Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային եւ ներդրումային ծրագրեր՝ բարձր…
Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու...
«Ժամանակ». Նոր իշխանությունը՝ հնի ոճով. Ռուսաստանն էլ մի քանի անգամ հասկացրել է, որ այդ չափով փող չի տա
Այնպես որ, տիեզերական մասշտաբի ծրագրեր կան, ուղղակի փող չկա...
Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է. Լավրով
Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արեւմուտքը հավաստիացնում էր, որ եկել է «պատմության վերջը», եւ այժմ նա կարող է կոպտորեն միջամտել այս...
«168 ժամ». Վրաստանի նախագահի հայտարարությունն ուղիղ կերպով կարող է վերաբերել նաեւ Հայաստանին
Նա նշել է, որ այս բարդ տարածաշրջանային քաղաքական իրավիճակը Հայաստանին դրել է մի իրավիճակի մեջ, երբ այս հարաբերությունների սրումն ուղիղ սպառնալիք է...
Զախարովան կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով
«Հայաստանն իսկապես շատ գեղեցիկ է, այնտեղ ուրախ է, ամեն ինչ համեղ է...
Ամենաշատ