News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երեւանում տեղի ունեցավ երեք աշխատարանների արդյունքների ցուցադրությունը:

Հուլիսի 1-ին կենտրոնում մեկնարկած վիրտուալ իրականության, եռաչափ մոդելավորման եւ տպագրության երեք գործնական նախագծերը Թումոյի ուսանողների հետ վարել են ոլորտի առաջատար մասնագետներ Կանադայից, Ամերիկայից եւ Ֆինլանդիայից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Beeline-ի տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Խորվաթ ճարտարագետ Լուկա Պիսկորեցն ու իր ուսանողները ներկայացրին գեներատիվ մոդել, որը պատանիները ստեղծում են Python ծրագրավորման լեզվի ալգորիթմների, 3D մոդելավորման Rhino ծրագրի եւ ԱՅԲ դպրոցի կողմից տրամադրված CNC մեքենայի շնորհիվ։ Աալտո համալսարանի գիտությունների թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեի աշխատարանում թումոցիները ծրագրավորել են 3D տպիչ Arduino ծրագրում եւ հավաքել են այն անհրաժեշտ դետալներից: Իսկ Սքոթ Նազարյանը, Հայգ Արմենն ու ուսանողները ներկայացրին ընթրիքի համար վիրտուալ իրականությունում ստեղծված միջավայրը:

«Հուլիս ամիսը Թումոյում լիովին նվիրված է աշխատարաններին: Պատանիները աշխատում են պրակտիկ նախագծերի վրա առաջատար մասնագետների հետ ամբողջ աշխարհից: Այս երեք նորարարական նախագիծը մենք իրականացրինք Հայաստանում Beeline-ի հետ համագործակցությամբ, եւ մենք շնորհակալ ենք Beeline-ին մեր աշխատանքին հավատալու համար», - ընդգծեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Բոլոր ժամանակներում մարդկության մեջ հաղթող է եղել նա, ով տիրապետել է տեխնոլոգիաներին: Այսօր մեր խնդիրն ու նպատակն է մեր երեխաներին տրամադրել ամեն հնարավոր գիտելիքներն ու հնարավորությունները, որպեսզի ժամանակակից եւ արդյունավետ տեխնոլոգիաները ծառայեն իրենց հաջողությանը: Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ստացված գիտելիքները նրանց փայլուն ապագայի հիմքը կդառնան», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը եւ Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը եւ այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ