News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Մենք մշտապես մանեւրել ենք, որպեսզի Ստամբուլյան կոնվենցիան չվավերացնենք: Այս մասին հուլիսի 12-ին «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիան» թեմայով քննարկման շրջանակում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Նրա խոսքով՝ կոնվենցիայի ստորագրումը բխում էր քաղաքական շահերից, իսկ վավերացումը երկրի համար կունենար որոշակի հետեւանքներ, այս պատճառով մենք չէինք կարող այդ քայլին գնալ: Նա նշեց, որ այսօր Ազգային ժոովում նստած են 88 պատգամավորներ, որոնք Փաշինյանի հանձնարարությամբ պարզապես կոճակ են սեղմում, եւ մեծ է հավանականությունը, որ կոնվենցիայի դեպքում նրանք երկար-բարակ չեն մտածի:

«Չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ կոնվենցիան արդեն վավերացվել է: Անհրաժեշտ է սրան ակտիվորեն հակազդել՝ ներգրավելով փորձագետներին, քաղաքական ուժերին, քաղաքացիական հանրությանը»,- եզրափակեց Մարգարիտ Եսայանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2018 թվականի հունվարի 18-ին Ստրասբուրգում ստորագրել է Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը ընդդեմ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանիքում բռնության, որն ավելի հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով: Համաձայնագրի ստորագրումը հանրության կողմից ոչ միանշանակ էր ընդունվել, քանի որ կոնվենցիայի որոշ դրույթներ, մի շարք փորձագետների կարծիքով, ոչ միայն ուղղված են հայկական ավանդույթների եւ արժեքների կործանմանը, այլեւ հակասում են երկրի Սահմանադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ