News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 12-ին, հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումն ինքն էր նախաձեռնել. «Մի քանի հարցեր կան, որ կարիք կար պարզաբանելու, ներկայացնելու իրականացվող քաղաքականությունը: բազմաթիվ հարցերի հետ կապված՝ Սեւանի, հանքերի, անտառների, քաղաքականության փոփոխությունների եւ շատ այլ հարցերի հետ կապված: Լայնածավալ քննարկում էր»:

Հարցին՝ նիստի ժամանակ դժգոհություն նկատե՞լ է իր աշխատանքից, նա բացասական պատասխան տվեց. «Բացարձակապես ոչ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ւ է պաշտոնավարել, ինչին նախարարն արձագանքեց. «Կարծում եմ՝ այո»:

Նա նաեւ ընդգծեց, որ իր կուսակցական դառնալու հարց օրակարգում չկա. «Չեմ կարծում՝ ինչ-որ մեկին պարտադրում են կուսակցական դառնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ