News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

53% դեպքերում են ՀՀ պետգերատեսչությունները ժամանակին պատասխանում հարցումներին։ Այս մասին հուլիսի 12-ին e-request միասնական համակարգի կիրառման արդյունավետության քննարկման շրջանակում ասաց Տեղեկատվության ազատության կենտրոնի տնօրեն եւ հիմնադիր Շուշան Դոյդոյանը։

Նա նկատեց, որ պետական գերատեսչություններին ուղղվող հարցումների պահանջների մասին օրենքը, որն ընդունվել է 2003-ին, ենթադրում է մի քանի դրույթներ, որոնց մեջ են պահանջները հասցեատիրոջ քաղաքացիության նշման եւ ստորագրության մասին, բայց այդ դրույթները նպատակահարմար չեն, քանի որ այս կամ այն քաղաքացիության առկայությունը ոչ մի կերպ կապված չէ տեղեկատվության ստացման հետ, որը ցանկացած պարագայում գաղտնիք չի պարունակում։

«Մյուս կողմից, ստորագրության պահանջը նույնպես նպատակահարմար չէ, քանի որ այսօր շատ հարցումներ եւ պատասխաններ քաղաքացիները կատարում եւ ստանում են սոցիալական ցանցի միջոցով։ Բացի այդ, ցանկացած պարագայում անհնար է ստուգել այս կամ այն ստորագրության իսկությունը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այս դրույթները խոչընդոտում են e-request համակարգի զարգացմանը։

Նշենք, որ Հայաստանի կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ գործողության մեջ է մտցվել www.e-request.am կայքը, որը կանոնակարգում է Հայաստանի արդարադատության նախարարությունը։ Կայքը հնարավորություն է տալիս ներկայացնել էլեկտրոնային հարցում, դիմում կամ բողոք բոլոր պետական կառույցներին, որոնք ունեն համապատասխան տեղեկատվություն, եւ ստանալ էլեկտրոնային պատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ