News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը ուրբաթ տարածել է ռուսական զենիթահրթիռային Ս-400 համալիրների մատակարարված առաջին խմբաքանակի տարրերի լուսանկարները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պաշտոնական լուսանկարներում պատկերված են մի քանի քարշակներ եւ Ս-400 համալիրի կազմից տանսպորտա-լիցքավորող մեքենա:

Ուրբաթ ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր, որ «Ս-400 ԶՀՀ պայմանագրի շրջանակում տարրերի առաջին խմբաքանակը տեղափոխվել է Անկարայում Մյուրթեդ ավիաբազա»: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հաղորդագրությունների համաձայն՝ «մյուս տարրերի մատակարարումը կշարունակվի առաջիկայում»:

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ Ս-400-ների մատակարարման բանակցությունների մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին 2016 թվականի նոյեմբերին։ Պայմանագրի կնքման փաստը հաստատվեց ռուսական կողմից 2017-ի սեպտեմբերի 12-ին։ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ Ս-400-ների տեղակայումը կսկսվի 2019-ին։ Ինչպես 2017 թվականի դեկտեմբերին հայտարարել էր «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, Ս-400 համակարգերի  մատակարարման արժեքը Անկարայի վրա կնստի 2,5 մլրդ դոլար։

ԱՄՆ-ը ակտիվ փորձեր է ձեռնարկում թույլ չտալու, որ Թուրքիան գնի Ս-400-ներ։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր Անկարային, որ այդ համակարգերի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ը կարող է չվաճառել F-35 կործանիչ-ռմբակոծիչներ։

Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ները մեծ ու միջին հեռահարության հրթիռային համակարգեր են։ Նախատեսված են օդային հարձակման եւ հետախուզական ու ցանկացած այլ օդային նպատակների խոցման համար՝ ինտենսիվ կրակային եւ ռադիոէլեկտրոնային հակադարձման պայմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ