News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում շարունակվում են պարգեւատրումները։ Հրապարակվել է 2019 թվականի երկրորդ եռամսյակում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրման ցուցակը։

Այսպես քաղաքապետի տեղակալները պարգեւատրվել են 965 հազար դրամով։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պարգեւատրվել է 840 հազար դրամով։ Քաղաքապետարանի աշխատակազմից ամենաքիչ պարգեւատրումը ստացել է Երեւանի քաղաքապետի տեղակալի օգնականը՝ 200 հազար դրամ։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, որն ավելի վաղ բանավոր նկատողություն էր ստացել «խնչած ունեմ» արտահայտության համար, պարգեւատրվել է 560 հազար դրամով։ Քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր պարգեւատրումը կազմել է 56,319,500 դրամ։

840 հազարական դրամներով պարգեւատրվել են նաեւ վարչական շրջանների ղեկավարները։ Վարչական շրջանների ղեկավարների պարգեւատրումը արժեցել է ընդհանուր 10,080,000 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ, 2019 թվականի երկրորդ եռամսյակում պարգեւատրման համար ծախսվել է 66,399,500 դրամ։

 

 

https://www.yerevan.am/uploads/media/default/0001/90/0214eada2041daa94c14e7585b138e080ec5ec35.pdf

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ