News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանից եւ Սիրիայից փախստականներից բացի 1999-ից մոտ 3800 օտարերկրացի դիմել է Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում հուլիսի 12-ին ընթացող «Փախստականների եւ ապաստան խնդրող քաղաքացիների խնդիրները եւ հնարավոր լուծումները» համաժողովում ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարության Միգրացիոն ծառայության ինտեգրման բաժնի պետ Իրենե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ միայն այս տարի, սկսած հունվարից մինչեւ այս պահը, նրանց մոտ գրանցվել է ապաստանի տրամադրման 91 միջնորդություն, եւ այդ ընթացքում 37 մարդ փախստական է համարվել։

Պաշտոնյան նշել է, որ  ապաստան խնդրող քաղաքացիները հիմնականում Իրանից, Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Կոնգոյից, Աֆղանստանից եւ շատ այլ երկրներից են։

«3800 ստացված հայտարարություններից 2400-ը բավարարվել է, եւ այդ մարդիկ Հայաստանում ճանաչվել են փախստական»,- ասել է Հակոբյանը։

Նա հիշեցրել է, որ 2016-ին Հայաստանի կառավարությունն ընդունել է հայեցակարգ փախստականների վերաբերյալ, որն ուղղված է նոր փախստականների ինտեգրմանը, ավելացնելով, որ հաջողվում է միայն կարճաժամկետ լուծումներ տալ առկա խնդիրներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ