News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեզ հարկավոր է հասկանալ, թե ինտեգրացիոն քաղաքականության որ տեսակն է անհրաժեշտ Հայաստանին: Այդ մասին հուլիսի 12-ին Հայաստանի ԱԺ-ում «Փախստականների եւ ապաստան հայցողների հիմնախնդիրները եւ հնարավոր լուծումները» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի միգրոցիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ մոտեցումները տարբերվում էին նրանով, թե հատկապես ինչպես ինտեգրել փախստականների տարբեր հոսքերը:

Ղազարյանը մատնանշել է մի շարք հարցեր՝ շեշտադրելով փախստականների ինտեգրման հայեցակարգի առկայության խնդիրը՝ չնայած 2016 թվականին հայեցակարգն ընդունվել էր, սակայն այն, պաշտոնյայի կարծիքով, բավականին սահմանափակ էր:

«Մենք աշխատում ենք փախստականների ինտեգրման հարցով նոր կոնվենցիա ձեւավորելու ուղղությամբ»,-նշել է միգրացիոն ծառայության ղեկավարը:

Երկրորդ հարցը, նրա խոսքով, կապված է փախստականների եւ տեղահանված անձանց մնացած ունեցվածքի հետ:

«Այդ առումով ամենամեծ խնդիրն Ադրբեջանից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու խնդիրն է: Պետությունը պարտավորվել էր լուծել այդ խնդիրը: Փորձ էր ձեռնարկվել, սակայն լուծումն ավարտին չէր հասցվել»,-ընդգծել է պաշտոնյան:

Բացի այդ, նրա խոսքով, անհարժեշտ է հասկանալ՝ ինչպիսին պետք է լինի օրենքն ու օրենսդրությունն ընդհանուր առմամբ, եւ ինչպիսի տեղայնացում պետք է իրականացվի Ժնեւի կոնվենցիայի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ