News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան մտադիր է Պարսից ծոց ուղարկել Duncan ավիակիրը տարածաշրջանում լարվածության աճի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sky News-ին:

Լրատվականի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ավիակիրը, որը վերջերս ավարտել է Սեւ ծովում ռազմածովային վարժանքներում մասնակցությունը, կուղղվի դեպի Պարսից ծով, որտեղ արդեն գտնվում է Montrose հածանավը: Duncan-ը կփոխարինի Montrose-ին, որը կհեռանա պլանային սպասարկման եւ անձնակազմի փոփոխության համար:

Չորեքշաբթի CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ հինգ առագաստանավեր, որոնք, հնարավոր է, պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, փորձել են կանգնեցնել բրիտանական լցանավը Հորմուզի նեղուցում: Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ այդ ժամանակ նկատվել են երեք, ոչ թե հինգ նավեր, եւ արդյունքում նեղուցով British Heritage առեւտրային նավի անվտանգ անցումն ապահովել է Montrose-ը: Բրիտանիայի Պաշտպանության նախարար Պենի Մորդոնթը հայտնել է, որ բրիտանական կողմը մտահոգված է Իրանի գործողություններով եւ կոչ արել Թեհրանին քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն Պարսից ծոցի տարածքում լարվածության թուլացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ