News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընը այցելել է ՄԹ–ում ՀՀ դեսպանատուն եւ գրառում կատարել ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան  էջում։

«Այսօր այցելել եմ ՀՀ դեսպանատուն՝ Հայաստանի դեսպան դոկտոր Արման Կիրակոսյանի ցավալի մահվան առիթով բացված Սգո մատյանում գրառում կատարելու։ Զորակցություն եւ ցավակցություն հեմ հայտնել Նորին Մեծության Կառավարության անունից»,–գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ