News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Rio Tinto Group ավստրալա-բրիտանական կոնցեռնը որոշել է փակել աշխարհում ալմաստի խոշորագույն հանքը, որը գտնվում է Արեւմտյան Ավստրալիայում, գրում է Bloomberg-ը:

Argyle հանքը գործել է գրեթե 40 տարի: Նշվում է, որ վարդագույն թանկարժեք քարերի շուրջ 90 տոկոսն արդյունահավնել է հենց այդ հանքում: Դրանք աշխարհում ամենաթանկարժեք ալմաստներից են:

Հանքի փակումը կապված է հանգամանքի հետ, որ մատչելի եւ մանր ալմաստների մեծ քանակությունը կրճատում է Rio Tinto Group-ի եկամուտը:

Արդյունահանումը ակնկալվում է ավարտել մինչեւ հաջորդ տարվա ավարտը: Ըստ կանխատեսումենրի՝ այդ ժամանակ տնտեսապես շահավետ քարերի (դրանցից մնացել է 150 հատ) պաշարը կսպառվի:

Bloomberg-ի գնահատմամբ՝ հանքի փակումը կկենդանացնի շուկան եւ կարող է հանգեցնել ալմաստների գնի աճին: Rio Tinto Group-ը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը ալմաստի շուկայում «Ալռոս» եւ De Beers ընկերություններից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ