News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով, այնպես էլ դիմելով միջազգային կազմակերպություններին՝ աջակցել Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին ազատ արձակելու հարցում, ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում Արցախի բնակիչների իրավունքների, այդ թվում՝ կյանքի եւ իրավական պաշտպանության իրավունքի բացահայտ ժխտում եւ ոտնահարում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզարշավը՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին ազատ արձակելու նպատակով։

«Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը զինված խմբի կազմում ապօրինի կերպով մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածք: Հանցավոր խմբի անդամներն իրականացրել են մի շարք ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց թվում են՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի առեւանգումը եւ սպանությունը, 43-ամյա Սարգիս Աբրահամյանի սպանությունը եւ 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վնասվածքների հասցնումը։ Նրանց նկատմամբ դատական գործընթացը եղել է բաց եւ իրականացվել է ազգային եւ միջազգային արդարադատության նորմերին համապատասխան։ Դատական գործընթացի ընթացքում պարզվել է, որ այս հանցավոր խումբը Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից զինվել եւ ուղարկվել է Արցախ՝ լրտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, որը կասեցվել է Արցախի իրավապահ մարմինների կողմից»,–նշեց նա։

Անի Սարգսյանի խոսքով՝ տվյալ քարոզարշավը հանրային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող պետական քաղաքականության մասն է կազմում. «Ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով, այնպես էլ դիմելով միջազգային կազմակերպություններին՝ աջակցել Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին ազատ արձակելու հարցում, ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում Արցախի բնակիչների իրավունքների, այդ թվում՝ կյանքի եւ իրավական պաշտպանության իրավունքի բացահայտ ժխտում եւ ոտնահարում։ Տվյալ քարոզարշավը հանրային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող պետական քաղաքականության մասն է կազմում, որն ուղղված է Ադրբեջանում հայատյացության հրահրմանը եւ հայերի նկատմամբ ատելության հենքի վրա հանցագործությունների խրախուսմանը։ Նման քաղաքականությունն ցուցադրում է, թե ինչպիսի արժեքների վրա է հիմնված ադրբեջանական պետականությունը»։

Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղարը շեշտում է՝ Արցախի ԱԳՆ-ն բազմիցս իրազեկել է միջազգային հանրությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպություններում՝ ներառյալ ՄԱԿ-ՈՒՄ եւ ԵԱՀԿ-ում հուշագրերի տարածման միջոցով՝ Ադրբեջանի տվյալ քաղաքացիների կողմից իրագործված հանցագործությունների եւ դատական գործընթացի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը բարձրացրել է պարտավորությունների համաչափության հարցը
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (ֆոտո)
Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին...
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանում են Երեւան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր եւ վաղը կգտնվեն Երեւանում...
ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակությունը պատմել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանավոր մենամարտի մասին
Ադրբեջանական պատվիրակության անդամները փաստացի մշտապես հանդես են գալիս միատեսակ, միակողմանի, մանիպուլյացիոն հայտարարություններով…
Հայաստանում կա ակտիվ բանավեճ բնապահպանական խնդիրների եւ տնտեսական հնարավորությունների վերանայման շուրջ. Անի Սամսոնյան
Սակայն մենք չենք կարող պաշտպանել այդ իրավունքը, եթե չենք պաշտպանում շրջակա միջավայրը՝ որպես այդ կյանքի առողջության աղբյուր...
Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ՀՀ սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները Արցախի հարցում
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ