News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Երասխ գյուղում այսօր՝ հուլիսի 12-ին, տեղի ունեցավ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանի հուղարկավորությունը։ Նշենք, որ Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով վիրավորված Ծաղիկը մահացել էր հուլիսի 10–ին։ Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի բժիշկները  չորս օր պայքարում էին նրա կյանքի համար, սակայն  աղջկա ստացած այրվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։

Ծաղիկն ավարտել էր Արարատի մարզի Բժշկական քոլեջը, մասնագիտությամբ դեղագետ էր։ «Ֆաբերլիկ»-ի կոսմետիկայի մատակարար էր, այդ օրը գնացել էր Արարատ քաղաք՝ իր պատվիրած արտադրանքը բերելու։

Նրա հարևանուհին՝ Աննա Առաքելյանը պատմում է, որ Ծաղիկը շատ եռանդուն, լավատես աղջիկ էր, պատրաստակամ՝ օգնելու բոլորին, աշխատանքի հետ կապված մեծ նպատակներ ուներ։

«Երբ ասացին՝ Երասխ-Արարատ գազելն այրվել է, տեգորս տղան էլ է մեջը եղել, հասցրել է դուրս թռչել, ու մենք սպասում էինք Ծաղոյին: Երկրորդ լուրը, բայց վատը՝ Ծաղոս էր: Տեգորս տանը նստած էի, զանգ եկավ, ասացին՝ Ծաղոն ա, մենք ուրախացել էինք, որ Ծաղոն ողջ ա: Տեգորս տղան պատմում էր, որ երբ հարվածը եղել է, Ծաղիկի նստարանը պոկվել է: Ու ինքն առաջ գալով՝ հարված է ստացել: Շտապօգնության մեքենայի մեջ անընդհատ ասել էր եղբորը՝ գնանք մարդկանց փրկենք, Գազելի մեջ երեխեք էին այրվում»,- պատմում է նա։

Ծաղիկի եղբայրը՝ Հրաչը, քրոջ կողքին է եղել հիվանդանոցի ճանապարհին։ Ծաղիկը, որն այդ ժամանակ, գիտակցության է եղել, եղբորը պատմել է, որ դեպքի պահին ինքը «Գազելի» մեջ քնած է եղել։

«Ասում էր, որ մի պահ արթնացել է, զգացել է՝ իր վրա մարդիկ են լցվում: Հիվանդանոցում մի պահ սկզբից գիտակցության էր, հետո այդպես էլ ուշքի չեկավ։ Բժիշկները գիտակցությունից զրկեցին, որ ցավը շատ ուժեղ չլինի»։

Հրաչը երախտապարտությամբ է հիշում բժիշկների աշխատանքը. «Հնար լիներ՝ իրենց կյանքն էլ կտային։ Մեր աչքի առաջ էդ մարդիկ կորցրել էին իրենց, անում էին ամեն ինչ, որ հետ բերեին Ծաղիկին։ Փորձեցին, բայց... իրեն էդքան էր տրված»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ