News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի Արենի համայնքի Արփի բնակավայրում այս տարի արջերը նկատելիորեն ակտիվացել են։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետարանի մամուլի խոսնակ Ռուբեն Գասպարյանը պատմեց, որ եթե նախորդ տարիներին արջերը վնասում էին բնակիչների կենդանիներին միայն դաշտերում, հիմա արդեն գալիս են բնակավայրեր։

Վերջին անգամ հունիսի 25-ի գիշերը արջը մտել է բնակիչներից մեկի բակ, տարել հավեր, ճտեր եւ նապաստակներ։Գիշատիչը հիմնականում գյուղ է իջնում 23։00-00։00-ի սահմաններում. «Սկսել է փոքր կենդանիներից։ Բնակիչները մի քանի անգամ փորձել են վախեցնել, աղմուկ են բարձրացրել, սակայն ապարդյուն, արջը բացարձակ չի վախեցել, խիզախ է, եւ սովոր է աղմուկներին»։

Արփիում, նրա խոսքով, այժմ գիշերային հսկողություն է իրականացվում։

«Մեզ բնակավայրից դիմել են, մենք էլ դիմել ենք բոլոր պատկան մարմիններին։ Հիմա այդ բնակավայրում գիշերային հսկողություն է իրականացվում։ Հորդորել ենք բնակիչներին՝ գիշերով տնից դուրս չգալ։ Առաջին անգամ եղել է հունիսի 25-ին, եւ դրանից հետո, պարբերաբար գալիս է գիշերով, մի օր գալիս է, 2-3 օր չի գալիս, ու այդպես շարունակ։ Մենք դիմել ենք Երեւանի կենդանաբանական այգուն, որ արջին տանեն, դիմել ենք բնապահպանական կազմակերպություններին, որպեսզի սաստեն կամ մեկուսացնեն»,- պատմեց նա։

Տպել