News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թելավիից եւ Գուրջանիից խաղողագործները նախօրեին հավաքվել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ: Նրանք հանդես են եկել «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գինու մասին ասածի դեմ, հայտնում է վրացական Առաջին ալիքը:

Նրանց խոսքով՝ Գվարամիան վիրավորել է Կախեթիին եւ վրացական գինին: Ակցիայի մասնակիցները Գվարամիայից ներողություն են պաանջում:

«Ակցենտի» հաղորդման ժամանակ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր. «Գրողը տանի այդ բորժոմին եւ գինին։ Ստացվում է, որ մենք հիմա պետք է ասենք, որ Պուտինը լա՞վն է, որպեսզի ինչ-որ մեկը բորժոմին, գինին եւ նաբեգլավին տանի Ռուսաստան։ Ես կմիզեմ երեքի մեջ էլ։ Ինձ համար միեւնույն է։ Ինձ, իհարկե, կներեք, բայց մենք երկի՞ր ենք, թե՞ առեւտրի օբյեկտ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին վրացական «Ռուսթավի 2»-ի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան հաղորդումը սկսել էր ռուսական ղեկավարությանն ուղղված հայհոյանքներով։ Վրաստանի իշխանությունները նրան մեղադրել են սադրանքի մեջ, իսկ Թբիլիսիի բնակիչները հանրահավաք են անցկացրել հեռուստաալիքի շենքի մոտ, որից հետո ալիքի հեռարձակումն ընդհատվել է մինչեւ երկուշաբթի առավոտ։

Ավելի ուշ հրապարակվել էր Պետդումայի նախագիծը Վրաստանի դեմ պատժամիջոցների մասին։ Սակայն Վլադիմիր Պուտինը դրա դեմ էր հանդես եկել, նրա որոշմանն աջակցել էր Վրաստանի վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ