News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սոմալիի հարավում հյուրանոցում իրագործված ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 7 մարդ, հայտնում է BBC News-ը: 

Նշվում է, որ զոհվածների թվում է նաեւ կանադա-սոմալիական հեռուստաալիքի լրագրող Հոդան Նալայեխը:

Ոստիկանությունը եւ ականատեսները հայտարարում են, որ հարձակումը կատարել է պայթուցիկով լցոնված ավտոմեքենայով մահապարտը՝ նավահանգստային Կիսմայո քաղաքում մխրճվելով «Ասասեյ» հյուրանոցի մեջ:

Հաղորդվում է, որ Նալայեխն ամուսնու հետ զոհվածների ցուցակում է:

Ահաբեկչության իրագործման պատասխանատվությունը ստանձնել է իսլամական «Ալ Շաբաբ» խմբավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ