News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան կարգավորողները գաղտնի տվյալների արտահոսքի հետաքննության արդյունքներով հաստատել են Facebook ընկերության նկատմամբ սահմանված 5 մլրդ դոլարի ռեկորդային տուգանքը, հայտնում է BBC News-ը: 

Դաշնային առեւտրային հանձնաժողովը մեղադրանքների հետաքննություն էր անցկացնում, որոնց համաձայն՝ Cambridge Analytica քաղաքական քոնսալթինգային գործակալությունը ապօրինի ճանապարհով ստացել է Facebook-ի մինչեւ 87 մլն օգտատերերի տվյալները:

Facebook-ը եւ Դաշնային առեւտրային հանձնաժողովը հեռուստաալիքին հայտարարել էին, որ այս լուրի հետ կապված մեկնաբանելու ոչ մի բան չունեն:

Հանձնաժողովը Facebook-ի գործով հետաքննությունը սկսել էր 2018 թվականի մարտին այն հայտարարություններից հետո, որ Cambridge Analytica գործակալությունը տնօրինել է միլիոնավոր օգտատերերի տվյալները:

Հետաքննության ուշադրության կենտրոնում էր այն, թե ընկերությունն արդյոք խախտել է 2011 թվականի համաձայնագիրը, որի համաձայն՝ օգտատերերին անհրաժեշտ է իրազեկել եւ նրանցից «հստակ արտահայտված համաձայնություն» ստանալ նրանց տվյալների փոխանցման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ. «Մեդիա պաշտպան»
Մամուլի հրապարակումների համաձայն` Երևանի քաղաքապետարանում Քովիդ 19 վարակակիրները…
«Լրագրողներն առանց սահմանների» կոչ են անում Բաքվին դադարեցնել Արլեմ Դեզիրի թեկնածության արգելափակումը
«Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի նրա մանդատը կարեւոր է ԵԱՀԿ տարածքում մեդիայի պաշտպանության համար․․․
Անտուն տղամարդը կողոպտել է CNN-ի թղթակցին Բրազիլիայում՝ դանակով սպառնալով նրան ուղիղ եթերում
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Սան Պաուլոյում, երբ Մասեդոն եւ նրա թիմը նկարահանում էր ռեպորտաժ Տետե գետի մակարդակի բարձրացման մասին․․․
Տեղի ունեցածը իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում է. ՀԿ-ները՝ «Արմնյուզ» եւ «TV5» այցելության մասին
Իշխանությունները պետք է առավել նրբանկատություն ցուցաբերեն...
Ոստիկանությունը հերթական անգամ օգտագործվում է լրատվականի և լրագրողի դեմ. «Մեդիա պաշտպան»
Հորդորում ենք դադարեցնել այս արատավոր պրակտիկան, հետամուտ լինել լրատվականների դեմ ֆիզիկական և կիբեր հարձակումների դեպքերը բացահայտելու…
Ժուռնալիստների միություն. իշխանությունները հասարակության մեջ մթնոլորտի համար գլխավոր պատասխանատուներն են