News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քաղաքում կուտակված աղբը կարող է համաճակի առաջացման պատճառ դառնալ: Այս մասին NEWS..am-ի հետ զրույցում Civil Voice ՀԿ անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը` անդրադառնալով մայրքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրներին:

«Էս խայտառակությունը կարող է բերի շատ լուրջ իրավիճակի, տարբեր տեսակի համաճարակների բռնկման: Այս վիճակից շատացել են առնետները, իսկ առնետները չումայի կրող են, նաեւ համաճարակ կարող են տարածել թափառող շները, կաչաղակներն ու ագռավները: Քաղաքի աղբը համաճարակի բուն է»,-ասաց նա` նշելով, որ Առողջապահության նախարարությունը դեռ ոչ մի կերպ չի արձագանքում  այս իրավիճակին:

Սիլվա Ադամյանի խոսքով`  քաղաքապետարանը չունի աղբահանության մշակված քաղաքականություն եւ չի կարողանում աղբահանություն իրականացնել:

«Ամբողջ Երեւանը կորած է աղբի մեջ, քաղաքում չկա մի տեղ, որ մաքուր լինի, ամբողջ քաղաքն ուղղակի թաթախված է աղբի մեջ, էս իրավիճակում քաղաքապետարանն արձագանքում է հետեւյալ կերպ, եթե ինչ-որ մի տեղ հնարավոր է լինում մեքենա ուղարկել, հրապարակվում է, որ մաքրել են, բայց մեխանիզմը աղբահանության մշակված չէ, էդ մարդիկ չեն կարողանում աղբահանություն անել: Թե ինչ ֆինանսականն խնդիրներ ունեն «Սանիթեքի» հետ, «Սանիթեք»-ին փոխեցին, չփոխեցին, թե «Սանիթեք»-ն է իրանց դատի տալիս, դա արդեն քաղաացու խնդիրը չէ: Քաղաքապետարանը կոչված է  հարկերի հաշվին մեզ ծառայելու, եթե իրանք մտածում են մեր շեֆերն են իրանք սխալվում են,  վարչապետից քաղաքապետ կոչված են  մեզ ծառայելու, այլապես ինչի համար են իրենք փող ստանում: Եթե չեք կարողանում ձեր տեղը զիջեք մի մարդու, ով կկարողանա կազմակերպել  աղբահանությունը»,- հավելեց նա:

Նշենք, որ մայրաքաղաքում մեկ տարոից ավելի է, ինչ աղբահանությունը նորմալ չի կազմակերպվում, իրավիճակն ավելի է սրվում ամռանը` սաստիկ շոգերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ