News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի հրշեջ կայանի հրշեջները տարակուսանքի են մատնվել՝ կապված խորհրդավոր ծանրոցի հետ, որն անհայտ հասցեատերը նրանց է ուղարկել Amazon-ի միջոցով, հայտնում է UPI-ն:

Բանն այն է, որ հրշեջ դեպարտամենտին ուղարկված ծանրոցում կանացի սպիտակ ներքնազգեստ էր:

Մենոմոնի քաղաքի Պրոֆեսիոնալ հրշեջների միությունը Facebook-ում հաղորդագրություն է հրապարակել, որում նշված է, որ առանց ուղարկողի անվան ու հասցեի ծանրոցը բերվել է քաղաքի հրշեջ դեպարտամենտի հասցեով:

Սրանով պայմանավորված նրանք անհայտ ուղարկողին են դիմել զվարճալի հայտարարությամբ. «Մենք գնահատում ենք այս ժեստը, ով էլ լինի դեպարտամենտ ծանրոցն ուղարկողը, սակայն, դժբախտաբար, չենք կարող այն ընդունել: Մի կողմից՝ մենք չենք կարող շնորհակալություն հայտնել, մյուս կողմից՝ ուղարկածն, ամենայն հավանականությամբ, չափով մեր անձնակազմից ոչ մեկին չի համապատասխանի»,- նշված է հրշեջ դեպարտամենտի հաղորդագրության մեջ, որի աշխատակիցները հիմնականում ֆիզիկական լավ պատրաստվածությամբ տղամարդիկ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ