News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես եղել եմ ԱԺ պատգամավոր եւ գնացել եմ 9-րդ դասարանցիների կողքին նստել ու սովորել եմ անգլերեն Ամերիկյան համալսարանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխությունը դա է: Եթե մարդն ամեն օր ինչ-որ նոր բան չի սովորում իր կրթական մակարդակը թեկուզ մի փոքր գիտելիքով, նոր հմտությամբ, նոր գաղափարով չի հարստացնում, ինքը կորցնում է ժամանակը, փորում է իր ու մեր բոլորի հուսահատության փոսը: Մենք դուրս ենք եկել այդ փոսից, բայց դեռ քայլում ենք հույսի կածաններով, ու մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի մայրուղին»,-ընդգծեց նա:

Փաշինյանը հայտարարեց. «Մենք գիտենք թե ինչ պետք է անենք դրա համար. Հայաստանն ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ