News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շատերը սովորաբար դեմ դիմաց դնում են ազատություն եւ օջախ հասկացությունները, քանի որ ավանդական պատկերացմամբ, օջախը մի տեղ է, որտեղ անհատի ինքնությունը ճնշում են, սատկացնում են, ոչնչացնում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք՝ ոչ: Օջախը շատ ավելի լայն հասկացություն է, որովհետեւ Հայաստանը մեր օջախն է, իսկ ժողովուրդը մեր ընտանիքն է: Սա է եղել հայկական հեղափոխության բանաձեւը, որովհետեւ մենք դուրս ենք եկել այն գիտակցումից, որ մեր տան ներսի պատասխանատուն մենք ենք, իսկ երբ դուռը բացում ու տեսնում ենք, որ պադեզդում փառերը կախված են, ասում ենք՝ էդ մեր գործը չի: Ոչ, դա էլ է մեր ճջախը: Երբ դուրս ենք գալիս բակ ու տեսնում ենք՝ աղբ է թափած, էդ բակն էլ է մեր օջախը»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ