News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 12-ին, ժամը 20.05-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ մի քանի հոգի հարձակվել են Էջմիածին քաղաքում գտնվող արտադրամասի վրա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված հասցե է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը:

ՍՊԸ-ի տնօրենը հաղորդում է տվել, որ ժամը 19.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղու աջակողմյան հատվածում գտնվող, իրեն պատկանող քարի վերամշակման արտադրամասում, վիճաբանության ժամանակ, ոմն Հրաչ՝ իր երկու ընկերների հետ ծեծի են ենթարկել իրեն՝ մարմնի տարբեր հատվածներում պատճառելով վնասվածքներ, ինչից հետո Հրաչը վերցրել է բջջային հեռախոսը եւ հեռացել:

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է Հրաչի եւ ընկերների ինքնությունը:

Նույն օրը Հրաչը ներկայացվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ