News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 12-ին ոստիկանության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայքի երկու բնակիչ մարտի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում մի քաղաքացու առանձնատանը կից ավտոտնակից գողացել են ալյումինե տարայով մեղր, տնայնագործական եղանակով պատրաստված օղի եւ գինի: Գողացված մեղրը վաճառել են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բանավոր պահանջով մեղրը գնած քաղաքացին իր ավտոտնակից ներկայացրել է 31.3կգ ընդհանուր քաշով ալյումինե տարա՝ մեղրով, եւ հայտարարել, որ հունիսին գնել է Վայքի մի բնակչից՝ վճարելով 45.000 դրամ:

Տուժողը հրավիրվել է բաժին եւ տվել հաղորդում, միաժամանակ հայտնել, որ գողացել են նաեւ 20 լիտր թթի օղի, 10 լ գինի, էլեկտրական սղոց, հոսանքահար՝ պատճառելով մոտ 450.000 դրամի վնաս:

Կասկածյալներից մեկը կալանավորված է:

Ձեռնարկվում են միջոցներ մյուս կասկածյալին եւ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղությամբ:

Հուլիսի 12-ին Վայոց ձորի մարզային քննչական վարչությունից ստացվել է գրություն, որ հունիսի 9-ին նշված գործով կասկածյալի բնակարանում կատարած խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 4 փամփուշտ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ