News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի ծառայողները։ Հերթական անգամ նրանք շարք են կազմել դիրքեր մեկնելու եւ հայրենիքին ծառայելու նաեւ հակառակորդի առջեւ ամուր կանգնելով։

Զորքին ուղված խոսքում հենց այս իրողությունն ընդգծեց Վալերի Օսիպյանը՝ փաստելով, որ սահմանապահ ոստիկանները կարծրատիպ են կոտրել։ «Ձեր խիզախությամբ, ձեր պատրաստակամությամբ դուք ամբողջությամբ փոխել եք հասարակության վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ։ Այսօր ժողովուրդի գոհունակությունը մեր համակարգի հանդեպ բազմապատկվել է նաեւ շնորհիվ ոստիկանության զորքերի»,- շեշտեց Վալերիյ Օսիպյանն ու բարի ծառայություն մաղթեց նրանց։

Ոստիկանության պետի ելույթին հաջորդեց օրհնության կարգը։ Ապա միաձայն աղոթք ասող զորքը հրապարակային երդվեց հավատարիմ մնալ հայրենիքի հավերժական պաշտպանի կոչմանը։

Միջոցառման վերջին արարողակարգային դրվագը քայլերթն էր՝ ոստիկան սահմանապահների հպարտ քայլերթը։

Հաջորդ օրը ծառայակից ընկերների ու հրամանատարության ծափերի ներքո դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողներ։ Շարքում մարտական առաջադրանքը անթերի կատարած ոստիկաններն են։ Նրանց դիմավորելու եկած Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց օրինակելի ծառայության համար, ապա ընդգծեց՝ հպարտությամբ է ղեկավարում մի համակարգ, որն ունի մերօրյա ոստիկանության զորքերի պես ստորաբաժանում։

Դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց քայլերթով։ Մի քանի օր վաստակած հանգիստը վայելելուց հետո ոստիկանները կանցնեն հասրակական կարգի պահպանությանը՝ մինչեւ նորից նույն պատրաստակամությամբ դիրքեր բարձրանալը։

Տպել
Ամենաշատ