News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հուլիսի 13-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ եւ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններ։

Ողջունելով ներկաներին` ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտելու համար պարգեւատրման ներկայացած ոստիկաններին, ինչից հետո տարբեր ստորաբաժանումների ծառայողներ արժանացան դրամական պարգեւների:

Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգեւատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:

Ոստիկանության պետը նկատեց, որ աշխատանքի արդյունավետության հետեւողական բարձրացման խթաններից մեկն էլ պարգեւատրումների մեխանիզմն է, որը թույլ է տալիս օբյեկտիվ եւ առարկայական գնահատել լավագույն ծառայողներին:

Հավաստելով, որ ոստիկանները բացի իրենց հասանելիք աշխատավարձից, շարունակելու են ըստ արժանվույն գնահատվել նաեւ կոնկրետ հանցագործություններ բացահայտելու համար, Վալերիյ Օսիպյանն ընդգծեց. «Սա ոստիկաններին պետք է պարտավորեցնի էլ ավելի բարեխիղճ ծառայել»:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոստիկանության օպերատիվ- ծառայողական գործունեությանը վերաբերող այլ հարցեր եւս:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ են, սակայն անհրաժեշտ է անել ավելին՝ ներդնելով բոլոր միջոցներն ու կարողությունները, քանզի հանրությունը ոստիկանությունից ոչ միայն պարզապես արդյունավետ, այլեւ մշտապես կատարելագործվող ծառայություն է ակնկալում:

Ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ եւ հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ