News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Համացանցում հրապարակվել է Ուկրաինայի մայրաքաղաքի «Կիեւ» օդանավակայանում բելառուսական օդանավի վթարի տեսանյութը, հայտնում է «Ստրանա.ua»-ն:

Օդանավում եղել է 139 մարդ: Արտակարգ պատահարի տեսագրությունը Facebook-ում հրապարակել է օգտատեր Ալեքսանդր Սիրոտան, որը թռչում էր այդ չվերթով:

«Այսօր ինձ վրա փորձարկեցի, թե ինչ ես զգում օդանավի մեջ, որը դուրս է թռչում թռիչքուղուց, կոտրում անիվները եւ սողում փորի վրա, շարժիչով կառչում հողակտորներին: Տհաճ զգացողություն է: Սարսափելի էր: Ե՛ւ վախեցած ուղեւորները, ե՛ւ մարդկանց թեթեւակի խուճապը»,- գրել է նա:

Սիրոտան նշել է, որ օդավակայանի ծառայությունը արագ է արձագանքել պատահարին:

«Առանձին պետք է ասեմ, որ ուղեկցորդների աշխատանքը ցանկացած գովաբանությունից վեր էր: Անչափ գրագետ, հանգիստ, խուճապ թույլ չտալով կազմակերպեցին տարհանումը: Կեցցե՛ք: Ուստի բոլորին խորհուրդ եմ տալիս՝ այս մարդկանց պետք է լսել, նրանք աշխատում են, որ անհրաժեշտության դեպքում մեր կյանքը պահպանեն»,- հավելել է Ալեքսանդր Սիրոտան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուլյանովսկում պատգամավորները քիչ մնաց կռվեին՝ փորձելով պարզել, թե ով է իրենցից ավելի հետերոսեքսուալ
Խորհրդարանականներ Անդրեյ Սեդովի եւ Այրաթ Գիբատդինովի միջեւ վեճ բռնկվեց...
«Խելքը կերե՞լ է». 28-ամյա կինը 52-ամյա տղամարդու վստահությունը չարաշահելով հափշտակել է շուրջ 7 մլն դրամ գումար
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը…
Analitik.am կայքի լրագրողին եւ օպերատորին դանակով սպառնալու մասին հրապարակումն ուսումնասիրվում է. Ոստիկանություն
Քաղաքացու մոտ ընդամենը «խոհանոցային» դանակ է, որի գնման կտրոնն իրենք տեսել են...
Մեկ օրում բացահայտվել է 51 հանցագործություն. սպանություն, անձի առեւանգումը, ծեծ, մաքսանենգություն
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
«Կոշ» ՔԿՀ-ի մոտից բերման են ենթարկել 3 հոգու. Նրանց մոտ թմրանյութ են գտել
ՔԿՀ եւ Ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են
Սեռական բնույթի ձայնագրությունները կայքէջից ջնջելու պատրվակով Արմավիրի բնակչուհուց հափշտակել է զգալի չափի գումար
Բացի այդ, նույն անձը, սեռական բնույթի ձայնագրությունները ինտերնետային կայքէջից ջնջելու կեղծ պատրվակով, խարդախությամբ փորձել է Արմավիր քաղաքի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ