News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Մյասնիկյան պողոտայում կա փողոցը հատելու խնդիր, քանի որ անցում չի կառուցված. այդտեղ չկա ընտանիք, որի անդամներից մեկը վրաերթի ենթարկված չլինի: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

Նրա խոսքով, երկարատեւ բողոքներից ու փողոց փակելուց հետո հիմա լուսացույց են տեղադրել, որը կարճաժամկետ լուծում է, անհրաժեշտ է վերնանցում կառուցել.

Անդրադառնալով Վարորդական իրավունքի վկայականի համար քննություններ վերահանձնելու առաջարկին, Ղահրամանյանն ասաց, որ դա խնդիրը չի լուծում. «Որովհետեւ 10 տարեկան երեխան էլ գիտի, որ կարմիր լույսի տակով չեն անցնում, խմած ղեկին չեն նստում, հանդիպակաց գոտի դուրս չեն գալիս: Այսինքն կապ չունի մարդը վարորդական իրավունքը գնել է, թե իսկապես քննությունով է ստացել: Դա կապ ունի վարորդական էթիկայի եւ գիտակցության մակարդակի հետ:

Այսինքն մարդը շատ լավ գիտի կանոնները, միգուցե քննությունով էլ ստացել է վարորդական իրավունքի վկայական, բայց խախտումներ թույլ է տալիս»:

Նա նկատեց, որ այսօր ֆեյսբուքով տեսնում ենք, որ մարդիկ իրենց փոքր երեխաներին նստեցնում են գիրկներին, այդպես մեքենա են վարում ու լայվ են մտնում. «Այսինքն մարդը հերիք չի սխալ բան է անում, դեռ մի բան էլ դա տարածում է: Եթե դա լիներ Գերմանիայում, միգուցե ծնողից վերցնեին երեխային, որովհետեւ նա չի մտածում իր երեխայի մասին»:

Տպել
Ամենաշատ