News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի հետ վիզաների ազատաականացման երկխոսության մեկնարկ մոտ ապագայում չի լինելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Չեմ ուզում շաբաթ-կիրակի փչացնել ձեր տրամադրությունը, բայց…

Երեկ Ազգային Ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արել էր մի շատ ուշագրավ հայտարարություն, որի խորքային էությունը, սակայն, վրիպեց շատերի ուշադրությունից: Խոսելով Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ փոխվարչապետն ասաց բառացի հետեւյալը. «Եթե ուզում ենք ունենալ վիզայի ազատականացում, պետք է մեր կյանքի ստանդարտները շատ մոտ լինեն եվրոպականին»:

Ի՞նչ է իրականում նշանակում այս հայտարարությունը:

Այն նշանակում է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի համար չկա եւ, ավաղ, տեսանելի ապագայում քաղաքական որոշում չի լինելու: Բոլորը լավ գիտեն, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում ունեցող Վրաստանում, Ուկրաինայում եւ Մոլդովայում կյանքի որակը, կենսամակարդակը, կյանքի ստանդարտները բոլորովին եվրոպական չեն: Ավելին, շատ չափանիշներով նրանք զիջում են նաեւ Հայաստանին:

Ուստի կյանքի ստանադարտների համադրելիության հիշատակումը պարզապես փորձ է քողարկելու համար այն փաստը, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատաականացման երկխոսության մեկնարկ մոտ ապագայում չի լինելու:

Թեպետ նման գործընթաց սկսելու քաղաքական կամքը ԵՄ-ն մշտապես է արտահայտել, հետեւողականորեն հորդորել է Հայաստանին բանակցել անդամ պետությունների հետ, հատկապես՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ավելին՝ հասկացրել է, որ հաշվի առնելով Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը, մեծ ոգեւորություն չի դրսեւորում։

Փաշինյանի հունիսի Բրյուսելյան այցից հետո իշխանությունները մատի քարոզչական փաթաթան սարքեցին Յունկերի միտքը, թե «տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են» եւ Հայաստանն արդեն պատրաստ է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, մատուցելով դա որպես վարչապետի այցի կարեւորագույն ձեռքբերում:

Սակայն Բրյուսելում կայացած Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին ընդունված փաստաթղթում ընդամենն ընդգծվում էր, որ կողմերը «պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող եւ անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն»:

Հիշեցնեմ նաեւ, որ եթե դեռ անցյալ տարի նշվում էր բանակցությունների մեկնարկի ժամկետ (2020 թ), ապա արդեն վաղուց ժամկետների մասին խոսք չկար, իսկ փոխվարչապետի հայտարարությունից կարող ենք եզրահանգել, որ այս ուղղությամբ եւս Հայաստանի իշխանափոխությունը որեւէ լուրջ առաջընթացի չբերեց:

Ավելին, անգամ «ժողովրդավար», «տնտեսական հեղափոխություն անող», «ավելի շատ մարդ գալիս է, քան գնում է» երկիրն իրականում դիտարկվում է, որպես բարձր միգրացիոն ռիսկեր ունեցող պետություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ