News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեր ճանապարհային կանոնների ու օրենսդրության մեջ շատ իդելական որոշումներ կան, որոնք կյանքի չեն կոչվում. օրինակ քարսիթների կիրառման մասով կարգավորումը վաղուց կար, սակայն վերջերս մի փոքր օրենքում փոփոխություն մտցրին ու բոլորի մոտ տպավորություն էր, թե նոր են նման օրենք ընդունում: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

Նրա խոսքով, հետիոտներին սկսեցին տուգանել 2010-2011 թվականներից եւ տարեկան տուգանքները մի քանի տասնյակ հազար դրամի էին հասնում, որի արդյունքում քաղաքի որոշ կենտրոնական փողոցներում այդ հարցը լուծվեց:

«Այդտեղ որոշակի տեխնիկական խնդիրներ էլ կան, եթե մարդու մոտ անձնագիր չկա, տանում են բաժին եւ այլն: Այսինքն մի գործողության վրա հնարավոր է ծախսվի 2 ժամ:

Հիմա նոր նախագիծ է քննարկվում պարեկային հսկողության, որը նախատեսում է նոր մեխանիզմ, որտեղ պարտադիր չի լինի, որ քաղաքացու մոտ լինի անձնագիր»,-ասաց Ղահրամանյանը:

 

 

Տպել
Ամենաշատ