News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Հուլիսի 15-20-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Նյու Յորքում փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ Տնտեսական եւ սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին եւ այլ միջոցառումների։

Այցի շրջանակներում տեղի կունենան նաեւ հանդիպումներ ՄԱԿ-ի եւ մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նյու Յորքում եւ Բոստոնում նախատեսվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները հայ համայնքի եւ հասարակական գործիչների հետ»,-գրել է Հունանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ