News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. հունիսը 2018թ. հունիսի նկատմամբ) կազմել է 2.5 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից

Ըստ այդմ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 4,6 տոկոս գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում1 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 19.1% գնաճ, իսկ 2019թ. մայիսի համեմատ՝ 28.2% գնանկում:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի գները նվազել են 32.7-26.7%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գները նվազել են 27.0%-ով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 4.9% գնաճ, իսկ 2019թ. մայիսի համեմատ՝ 0.7% գնանկում: Ձվի գինը 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ աճել է 37.6%-ով, իսկ 2019թ. մայիսի համեմատ գրանցվել է 1.3% գնանկում:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունիսին մայիսի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 1.8-0.2% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գները նվազել են 0.7%-ով:

Մրգի ապրանքախմբում1 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.6%, իսկ 2019թ. մայիսի համեմատ` 3.8% գնաճ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2019թ. հունիսին մայիսի համեմատ մրգի գներն աճել են 6.2-26.4%-ով, իսկ 3-ում արձանագրվել է 1.6-0.2% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 0.9%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ գրանցվել է 3.1%, իսկ 2019թ. մայիսի համեմատ՝ 0.6% գնաճ: 2019թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետության դիտարկված 3 քաղաքներում մսամթերքի գներն աճել են 0.1-1.3%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), 7-ում գրանցվել է 0.6-0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.4% գնանկում, իսկ 2019թ. մայիսի համեմատ՝ 0.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2019թ. հունիսին մայիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբի գներն աճել են 0.2-4.5%-ով, իսկ 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի ապրանքախմբի գների մակարդակն աճել է 0.9%-ով:

Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4%-ով։ Հագուստի, կոշիկի եւ տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 5.2 % աճ։

Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 1.7 % աճ, տրանսպորտի ոլորտում՝ 1.4 % աճ: Կապի, ինչպես նաեւ հանգստի եւ մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0.6 %-ով եւ 1.6%-ով։

Կրթության ոլորտում սպառողական գների ինդեքսը կազմել է 1.4 %, ռեստորաններ եւ հյուրանոցների ոլորտը 1.6 % եւ տարբեր ապրանքների եւ ծառայությունների մասով՝ 0.2% աճով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ