News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորները ոչինչ չեն որոշում, ինչպես նախկինում  ՀՀԿ-ական պատգամավորները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն` անդրադառնալով իշխող խմբակցության 6-ամսյա գործունեությանը խորհրդարանում:

«Ինչպես նախկինում էր, որ օրենքների մեծ մասը Կառավարությունն էր բերում, հիմա էլ եթե նայեք, կտեսնեք` օրենքների մեծ մասը բերում է Կառավարությունը, ինչպես նախկինում պասիվ էր իշխող խմբակցությունը, հիմա էլ է պասիվ իշխող խմբակցությունը, ինչպես նախկինում այն սպասարկում էր քրեաօլիգարխիկ համակարգի շահերը, հիմա էլ այն սպասարկում է մեկ հոգու շահերը: Կանոնները նույնն են մնացել: Ինչպես նախկինում էր իշխող կուսակցության ՕԳԳ-ն 0, հիմա էլ այս իշխող կուսակցության ՕԳԳ-ն է 0 է: Ինչպես նախկինում իշխող կուսակցության պատգամավորները դաս էին տալիս ընդդիմադիր պատգամավորին, հիմա էլ իշխող կուսակցության ներկայացուցիչներին դուր չի գալիս, որ իրենց քննադատում են»,- ասաց նա:

Քաղտեխնոլոգի կարծիքով` նույնիսկ իշխող խմբակցության պատգամավորների պահվածքը, վարվելակերպը նույնն է, ինչ  որ նախկին համակարգի ժամանակ:

«Եթե նայենք, այն ժամանակ էլ խմբակցությունը  բավականին մեծ էր մի քանի հոգի էին խոսում, հիմա էլ  նույն է, մեծ խմբակցությունից շատերին չենք էլ ճանաչում, անգամ դա է նույնը, համակարգը կանոներ ունի, որոնք նույնությամբ գործում են: Իսկ վարչապետը չի ցանկանում փոխել այդ օրենքները, իրեն դուր է գալիս, սուպերվարչապետական այս համակարգը, նա չի ցանկանում դա փոխել»,- ասաց Արմեն Բադալյանը:

Տպել
Ամենաշատ