News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Նյու Յորքում վերականգնվել է էկելտրաէներգիայի մատակարարումը վթարից հետո, որը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան, երբ շարքից դուրս էին եկել քաղաքի լուսաֆորները, դադարել էին աշխատել վերելակներն ու մետրոն, հաղորդում է  Fox News-ը:

Con Edison էներգետիկ ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ էլեկտրականության անջատումն առնչվել էր 73 000 մարդու, եւ կեսգիշերին Մանհեթենում ու Վերին Վեսթ Սայդում այն արդեն վերականգնվել էր:

Ինչպես հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Կուոմոն, բարեբախտաբար, էլեկտրաէներգիայի անջատման հետեւանքով տուժածներ չկան, սակայն նա անվանել է այդ փաստն անընդունելի:

Նա հանձնարարել է հանրային այդ ծառայության դեպարտամենտին սկսել հետաքննություն եւ պարզել դեպքի պատճառը:

BBC News-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի քաղաքապետն ու ոստիկանությունը հայտնել են, որ քաղաքի հոսանքազրկումը տեղի էր ունեցել մեխանիկական պատճառներով: Ընդ որում՝ նրանք բացառել են դիվերսիայի հավանականությունը:

Ավելի վաղ քաղաքի մետրոպոլիտենը հայտնել էր, որ էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման հետեւանքով փակվել էին մետրոյի չորս կայարանները:

Հոսանքազրկման հետեւանքով քաղաքում չեղարկվել էին թատրոնների ներկայացումները եւ աստղերի համերգները: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել էր Ջենիֆեր Լոպեսը, որի ելույթն ընդհատվել էր դեպքի հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել