News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ըստ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքի գաղտազերծված դիվանագիտական հեռագրերի՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին իրեն նախորդող նախագահ Բարաք Օբամային խոցելու համար, հաղորդում է BBC News-ը՝ հղում կատարելով the Mail-ին:

Ըստ պարբերականի՝ դեսպանը նամակը գրել էր, երբ 2018 թվականին Բեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը դիմել էր ԱՄՆ-ին՝ կոչ անելով պահպանել միջուկային գործարքում մասնակցությունը:

Ինչպես հաղորդում է թերթը, ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա Ջոնսոնի վերադարձից հետո Քիմ Դերոքը գրել է, որ նախագահ Թրամփը դուրս է եկել միջուկային գործարքից «անձնական պատճառներով», քանի որ այդ համաձայնագիրը հաստատվել էր հենց Բարաք Օբամայի կողմից:

Իր նամակում դեսպանը նաեւ գրել էր ԱՄՆ-ի նախագահի խորհրդականների միջեւ ծագած տարաձայնությունների մասին, եւ որ Սպիտակ տունը չուներ քայլերի ռազմավարություն, որոնք կձեռնարկվեին գործարքից դուրս գալուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ