News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը կրակել է 69-ամյա տղամարդուն, որը հրացանով ու պայթուցիկ սարքերով հարձակվել էր միգրանտների կալանքի կենտրոնի վրա ամերիկյան Վաշինգտոն նահանգում, գրում է The Guardian-ը:

Դեպքը տեղի էր ունեցել շաբաթ առավոտյան: Տղամարդը փորձել էր հարձակում գործել, սակայն սպանվել էր ոստիկանության սպաների կողմից:

Ոստիկանության դեպարտամենտում հայտնել են, որ հարձակման փորձի մասին նրանց ահազանգել էին 04:00-ին:

Միգրանտների կալանքի այդ կենտրոնում գտնվում են մարդիկ, որոնց սահմանին բաժանել են սեփական երեխաներից:

Հայտնի է, որ հրաձգությունը տեղի էր ունեցել կենտրոնի մոտ խաղաղ ցույցից վեց ժամ անց:

Պարզվել է հանցագործի ինքնությունը. նա Վիլեմ Վան Սփրոնսենն էր: Ոստիկանությունում հայտնել են, որ տղամարդը փորձել էր այրել ավտոմեքենան, ինչպես նաեւ այրել պրոպանի բաք կենտրոնը հրդեհելու համար:

Բացի հրացանից, Վան Սփրոնսենի մոտ հայտնաբերվել էին նաեւ ազդանշանային հրթիռներ ու պայթուցիկով պայուսակ:

Ոստիկանությունը կոչով դիմել էր տղամարդուն, սակայն ստիպված էր կրակ բացել նրա ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ