News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

ԱԻՆ  «911» ծառայությանը հուլիսի 13-ին ժամը 20:49-ին տեղեկություն է հաղորդվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1.5-րդ կմ-ին «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1957 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տպել
Ամենաշատ