News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 02:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ե.) դուրս է եկել Սերո Խանզադյան փողոցի երթևեկելի հատվածից և հայտնվել Արմենակյան փողոցի տներից մեկի տանիքին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին՝ Ք.Հ.-ին (ծնված 1997 թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել անվտանգ տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ